Ես
Կյանքի կեսի ճգնաժամը
Ըստ Կ. Յունգի, 35-40 տարեկան մարդկանց հոգեկան աշխարհում տեղի են ունենում էական փոփոխություններ: Տղամարդկանց շրջանում հաճախանում են դեպրեսիաները` ընկճվածության դեպքերը, կանանց` նյարդային խանգարումները:
Աստիճանաբար փոխվում է բնավորությունը, թուլանում են նախկին հակումներն ու հետաքրքրությունները, ի հայտ են գալիս հատկություններ, որոնք անցյալում չեն եղել, իսկ դրանց տեղը նորերն են գրավում. տեղի է ունենում դրանց վերաարժեվորում: Մասնագիտությունների փոփոխությունը, ամուսնալուծությունները, կրոնի որևէ ուղղության դավանելը, հակադրությունների մեջ մտնելն այս ճգնաժամին բնորոշ ախտանշաններն են:
Մի խումբ ամերիկացի գիտնականներ այսպես են բնութագրում ճգնաժամը.«Պայթյուն» կյանքի կեսին: Ձեռք բերված հաջողություններն անբավարար են թվում, տպավորություն է ստեղծվում, թե կյանքն իզուր է անցնում»: Տղամարդը բացահայտում է չարն իր ներսում` իրեն և ուրիշներին կործանելու, վիրավորելու, վնասելու ուժը: Նա իրեն մեկ որպես զոհ է ընկալում, մեկ որպես սրիկա:
Այս ճգնաժամի ընթացքում հրատապ են հետևյալ հիմնախնդիրները.
-
վաղ հասունության շրջանի վերաիմաստավորում,
-
միջին հասունության շրջանի ծրագրում,
-
պայքար չորս հակամետ զգացողությունների` երիտասարդության-ծերության, ստեղծման-ոչնչացման, առնականության-կանացիության, հարաբերությունների ստեղծման-մեկուսացման միջև: Այս հակամետ զգացողություններից առաջինն ի հայտ է գալիս ուժերի անկման, ծերության առաջին նշանների հետ միասին. մարդու մեջ ծնվում է «երիտասա՞րդ եմ, թե ծեր» երկվությունը: Երկրորդն ի հայտ է գալիս սեփական ես-ի մեջ կառուցողական և ավերիչ ուժերի զգացողության արդիականությամբ: Երիտասարդ հասակում արականի և իգականի հոգեբանությունները ծայրահեղորեն հակադրվում են իրար, իսկ ճգնաժամի ընթացքում այդ հակադրությունը կեղծ է թվում: Վերջին հակասությունն ի հայտ է գալիս շփումների, մտերմիկ հարաբերությունների ստեղծման և մեկուսանալու, սեփական կյանքն իմաստավորելու ձգտումների միջև: Այս անցմանը բնորոշ են նաև մի շարք այլ հատկություններ. սեփական անցած ուղու վերագնահատում, ապագայի ավելի իրատեսական ծրագրերի մշակում, ընտանեկան հարաբերությունների վերաիմաստավորում (շատերն այս տարիքում կամ ամուսնալուծվում են, կամ վերակառուցում ընտանեկան հարաբերությունները):
Ճգնաժամի ընթացքում սթրեսների նկատմամբ դիմադրությունն ընկնում է, սակայն բարձրանում է ստեղծագործական ներուժը և զգացողությունը հիմնախնդիրների նկատմամբ: Սա ճակատագրական ճգնաժամ է` լի վտանգներով ու մեծ հնարավորություններով: Մարդն անկեղծանում է ինքն իր հետ, վերագնահատում նախկին արժեքները, ծրագրում կյանքի երկրորդ կեսը: Տղամարդը ձգտում է վերջնականապես կայանալ, իսկ կինն այս տարիքն իր վերջին հնարավորությունների շրջանն է համարում: Մարդիկ այս ճգնաժամի ընթացքում խիստ տագնապ են ապրում իրենց առողջության, երիտասարդության կորստի, դատարկ անցնող ժամանակի, իրենց ես-ի բարոյականության կապակցությամբ, չափից դուրս զգացմունքային են դառնում: Եթե կանանց մոտ այս շրջանը բնութագրվում է վերարտադրողական ֆունկցիայի անկմամբ, ապա տղամարդկանց մոտ սեռական պահանջմունքի ակտիվացում է նկատվում: Հոգեբանական տեսանկյունից «...այս շրջանը բնութագրվում է կասկածներով, կողմնորոշիչների բացակայությամբ, պատրանքային որոշումներ կայացնելու հակումով, կարող են ի հայտ գալ երջանկության զգացողության կարճ ակնթարթներ: Հոգևոր առումով այս տարիները պայքար են դատարկության դեմ...»: Նկարիչների և դերասանների ստեղծագործական կյանքում` 35-ի շրջանում, ողբերգական փոփոխություններ են տեղի ունենում: Նրանցից ոմանք, ինչպես, օրինակ, Գոգենը, իրենց ստեղծագործական ուղին սկսել են այս շրջանում: Ուրիշներն, ընդհակառակը, 35-ին մոտ սպառում են իրենց ստեղծագործական ունակությունները կամ ուղղությունը: Վիճակագրական տվյալների համաձայն, նրանցից շատերը մահացել են 35-39 տարեկան հասակում, ինչն անբնական է: Իսկ նրանք, ովքեր անցնում են ճակատագրական այս տասնամյակի շեմը, նկատելիորեն փոխում են իրենց ստեղծագործության ոճը:
Ճգնաժամի ընթացքում վերակառուցվում են անձի հիմնային բնութագրերը, վարքը, նույնականության զգացողությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է հոգեբանական բացասական սթրեսի: Այսօր ճգնաժամը տեղի է ունենում 38-50 տարիքային շրջանում. ճգնաժամ է ապրում բնակչության գրեթե 26%-ը: Ըստ մեր հետազոտությունների արդյունքների, այս անցումային շրջանում ամփոփվում է կյանքի առաջին կեսը, փոխվում զարգացման ծրագիրը. նոր ծրագրի իմաստն ինքնաիրացումն է, որի հիմքում, ըստ երևույթին, ընկած է մահվան բնազդը:
Կյանքի կեսի ճգնաժամի ախտանշաններն են դեպրեսիան, ագրեսիվությունը, անցած ուղու վերանայումը, վերագնահատումը, կյանքն իզուր ապրելու, երիտասարդությունը կորցնելու, սպառված լինելու, ժամանակի սղության, միայնության, «վերջին հնարավորության», չգնահատված լինելու զգացողությունները, նոր հետաքրքրությունների, նպատակների, բնավորության գծերի ձևավորումը, ինքնավստահության կտրուկ աճը, տագնապներն առողջության համար, ապակառուցողական վարքի դրսևորումները, ինքնամոռաց նվիրումն աշխատանքին, սեփական ես-ի ներսում ահռելի ուժի զգացողությունն ու տագնապը, որ այդ ուժը կարող է ոչ միայն ստեղծագործ, այլև ավերիչ բնույթ ստանալ:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն